Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արծաթ` համառ պայքարում

Արծաթ` համառ պայքարում
09.11.2012 | 15:54

Ուսանողական համաշխարհային երրորդ խաղերում բառացիորեն հենց նոր ավարտվեց 94 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող ծանրորդների մրցավեճը: Հայաստանն այստեղ ներկայացնում էր Վարդան Դավթյանը: Պոկում վարժությունը սկսելով 160 կգ քաշից` մեր մարզիկը բավարարվեց 165 կիլոգրամանոց ծանրաձողը գլխավերևում պահելով ու անձնական ավելի ծանր քաշի պատճառով հայտնվեց չորրորդ հորիզոնականում: Հրում վարժությունը Վարդանը սկսեց 201 կիլոգրամից, ապա անցավ 207 կգ կշռող ծանրաձողը հաղթահարելուն, որն արդեն իսկ նշանակում էր երկամարտի երաշխավորված արծաթ: Մոտեցումը հաջող էր: Ոսկին պոկելու համար մեր մարզիկն այնուհետ գրոհեց 212 կիլոգրամանոց ծանրաձողի վրա, սակայն նույնը հաջողությամբ արեց և ռուս Եգոր Կլիմանովն ու երկամարտում ունեցավ մեզ հավասար 377 կիլոգրամ արդյունք: Չեմպիոնական տիտղոսի համար փաստորեն վճռորոշ եղավ անձնական քաշը, իսկ մեր մարզիկը դժբախտաբար ավելի ծանր էր կշռում մրցակցից: Բոլոր դեպքերում ասենք` կեցցե Վարդանը: Նա արեց առավել հնարավորը և այնքան էլ նրա մեղքը չէ, որ տուն է վերադառնում խաղերի փոխչեմպիոնի կարգավիճակով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ